18:19  ,  29 հունվարի, 2015

Յուրա Մովսիսյան vs Արտյոմ Ձյուբա

Sportbox.ru-ն համեմատել է Մոսկվայի «Սպարտակի» երկու հարձակվողներին՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանին եւ Ռուսաստանի հավաքականի խաղացող Արտյոմ Ձյուբային:

«Հայ հարձակվողն ունի բարձր արագություն կարճ եւ արագ տարածություններում: Այդ որակի շնորհիվ Մովսիսյանն ազատ տարածություններ է ստեղծում մրցակցի պաշտանությունում, սակայն «Սպարտակը» չունի փլեյմեյքեր եւ ֆուտբոլիստի արդյունավետությունը փոքրանում է: Բացի այդ, Մովսիսյանը ճկուն է եւ կարողանում է գնդակը «փակել» մրցակիցների համար:

Հաճախ նա «Սպարտակում» ֆուտբոլիստներին հնարավորություն է տալիս  անհատական խաղի շնորհիվ հաղթահարել  պաշտպանությունը: Մովսիսյանը երկու ոտքերով տիրապետում է ուժեղ հարվածների եւ դառնում է գեղեցիկ գոլերի հեղինակ: Հայ հարձակվողը ունի նաեւ գոլային լավ հոտառություն եւ միշտ հայտնվում է ճիշտ տեղում: Ձյուբայի համեատությամբ նա ունիվերսալ է եւ կարող է խաղալ տարբեր դիրքերում: Բազմաթիվ վնասվածքներից հետո Մովսիսյանը փորձում է վերադառնալ նախկին մարզավիճակին»,- Մովսիսյանի մասին գրել է կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում