15:44  ,  29 հունվարի, 2015

ՀՖՖ-ն պարգեւատրել է ֆուտզալի Հայաստանի հավաքականին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դրամական մրցանակներով պարգեւատրել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբին եւ ֆուտբոլիստներին, հաղորդում է ՀՖՖ կայքը: Հիշեցնենք, որ 2016թ. Եվրոպայի առաջնություն որակավորման փուլում ֆուտզալի Հայաստանի հավաքականը, տանելով երկու հաղթանակ եւ ավարտելով մեկ հանդիպում ոչ-ոքի, գրավեց առաջին տեղը եւ իրավունք ստացավ հանդես գալ մրցաշարի հաջորդ փուլում:

Թիմի հետ հանդիպման ընթացքում ՀՖՖ առաջին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը եւ ՀՖՖ ֆուտզալի ու կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը շնորհավորել են թիմին հաջողության կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Խորվաթիայում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական հիմնական փուլի հանդիպումները նույնպես հաջողություն կբերեն հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում