15:32  ,  29 հունվարի, 2015

«Բարսելոնան» կդադարեցնի համագործակցությունը Qatar Airways-ի հետ

Քաթարում առկա քաղաքական եւ սոցիալական խնդիրների պատճառով «Բարսելոնան» չի երկարաձգի հովանավորչական պայմանագիրը Qatar Airways ավիափոխադրողի հետ: Այդ մասին հայտարարել է կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն:

«Մենք հետեւում ենք Քաթարում տեղի ունեցող փոփոխություններին: Այժմ այդ երկրում առկա են քաղաքական եւ սոցիալական խնդիրներ, որոնք չկային 2011 թվականին, երբ կնքվել է պայմանագիրը»,- Բարտոմեուի խոսքը փոխանցում է RAC1-ը:

«Բարսելոնայի» հեղինակությանը կարող է վնասել Քաթարի աշխատանքային օրենսդրության, ներգաղթյալ աշխատուժի իրավունքների, աշխատանքի անվտանգության կանոնների հետ կապված խնդիրները: Քաթարը պատրաստվում է 2022թ. աշխարհի առաջնությանը: 2011-2016թթ. պայմանագրով «Բարսելոնան» Քաթարից կստանա 150 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս