15:12  ,  29 հունվարի, 2015

Սելֆիների համաշխարհային ռեկորդ՝ ամերիկյան սպորտի աստղից (ֆոտո)

Ամերիկյան ֆուտբոլի «Արիզոնա Կարդինալս» ակումբի աստղ Պատրիկ Պետերսոնը համաշխարհային ռեկորդ է սահմանել մեկ ժամում կատարած սելֆիների քանակով, հաղորդում է news.sky-ը:

24-ամյա մարզիկը Ֆինիքսի դպրոցներից մեկում աշակերտների հետ մեկ ժամում կատարել է 1449 սելֆի:

Այցը եղել է փետրվարի 1-ին Ֆինիքսում կայանալիք Super Bowl-ի պրոմոյի շրջանակում:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում