14:36  ,  29 հունվարի, 2015

Սուսերամարտի Հայաստանի առաջնության հաղթողները

Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Խոցասուսերակիր տղաների պայքարում մրցանակային տեղերը զբաղեցրին  «Հայաստան» մարզական միության  Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող մարզիկները:  Առաջին տեղը զբաղեցրեց  միջազգային մրցաշարի հաղթող  Էդվարդ Հովիկյանը, երկրորդ տեղ տեղը՝ Արթուր Քոչարյանը եւ երրորդ տեղերը կիսեցին  Ավետիս Ծերունյանը եւ Արսեն Արազյանը: 

Խոցասուսերակիր աղջիկների պայքարում ուժեղագույնը Նորագավիթի «Հայաստան» մարզական միության  սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող Լիլիթ Էվոյանն էր, երկրորդ տեղը զբաղեցրեց «Քեթրին» ակումբի ներկայացուցիչ Էմմա Պողոսովան: Երրորդ տեղերը կիսեցին «Քեթրին» ակումբը ներկայացնող Սվետլանա Նազարյանը եւ Արաբկիրի Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող  Յանա Յեղոյանցը, հաղորդում են Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայից:

Մրցումների արդյունքներով կձեւավորվեն հավաքական թիմերը,  որոնք  կմասնակցեն փետրվարին Սլովենիայի Մարիբոր քաղաքում կայանալիք Եվրոպայի պատանեկան եւ երիտասարդական առաջնություններին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում