14:50  ,  29 հունվարի, 2015

Սիմեոնե. Մեսին ավելի վտանգավոր է, քան Ռոնալդուն, Բեյլն ու Բենզեման միասին

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնային» 2:3 հաշվով պարտվելուց հետո Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դրվատանքի խոսքեր է ասել կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին մասին՝ նրան հակադրելով Մադրիդի «Ռեալի» առաջատարներին:

«Միայն Մեսին առանձին շատ ավելի վտանգավոր է, քան «Ռեալի» հարձակողական եռյակը՝ Կրիշտիանու Ռոնալդուն, Գարեթ Բեյլն ու Քարիմ Բենզեման միասին»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է 101greatgoals-ը:

Հիշեցնենք, որ «Աթլետիկոն» դուրս մնաց Իսպանիայի գավաթի խաղարկությունից, իսկ «Բարսելոնան» կիսաեզրափակիչում կմրցի «Վիլյառեալ» - «Խետաֆե» զույգի հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում