Բունդեսլիգայում Մյունխենի «Բավարիայի» հետ այլեւս ոչ մի թիմ չի կարող մրցակցել, հայտարարել է Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յահիմ Վատցկեն:
«Բունդեսլիգայում «Բավարիայի» գերիշխանությունն արդեն հասել է աբսուրդի: Մրցակիցներն արդեն իմաստ չեն տեսնում առավելագույն ջանք գործադրել նրանց հետ դիմակայություններում: Տպավորություն է ստեղծվում, որ թիմերը միավորներ են նվիրում «Բավարիային»: Իսկ մյունխենյան ակումբն առավելագույն ջանք է գործադրում մեր կազմը թուլացնելու ուղղությամբ: Լրատվամիջոցները հեղեղված են Մարկո Ռոյսի, Իլկայ Գյունդոգանի, Մատս Հումելսի հնարավոր տրանսֆերների մասին լուրերով: Սակայն մեր թիմում ես չեմ տեսնում մի ֆուտբոլիստի, որն այժմ ցանկանում է հեռանալ»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Ran.de-ն:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության առաջին շրջանից հետո «Բավարիան» 45 միավորով առաջին տեղում է, «Բորուսիան» 15 միավորով նախավերջինն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում