12:06  ,  29 հունվարի, 2015

Գերմանիան կպաշտպանի Վան Պրաագի թեկնածությունը

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում Գերմանիայի ֆուտբոլային միությունը կպաշտպանի Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Միխայել վան Պրաագի թեկնածությունը: Այդ մասին հայտնել է Վան Պրաագը DPA-ին:

Ավելի վաղ, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայից հայտնել էին, որ աջակցելու են ՖԻՖԱ-ի փոխնախագահ, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ Հուսեյնին:

Նրանցից բացի, ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնին հավակնում են նաեւ ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Շամպանը, Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող Դավիդ Ժինոլան, «Ռեալի», «Բարսելոնայի», Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն եւ 1998 թվականնից ՖԻՖԱ-ն գլխավորող Յոզեֆ Բլատերը, որն էլ համարվում է ֆավորիտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս