11:49  ,  29 հունվարի, 2015

Ռիբերին ու Ռաֆինյան չեն օգնի «Բավարիային»

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Ֆրանկ Ռիբերին ու Ռաֆինյան անորոշ ժամանակով դուրս են մնացել խաղից: Նրանք վնասվածքներ են ստացել գերմանական թիմի մարզման ժամանակ: Ֆրանսիացի կիսապաշտպանը մկանային վնասվածք է ստացել, իսկ բրազիլացի պաշտպանը ծնկահոդի խնդիրներ ունի: Երկուսն էլ բաց կթողնեն Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի հանդիպումը, հաղորդում է Bild-ը:

«Բավարիան» կհյուրընկալվի «Վոլֆսբուրգին»: Հունվարի 30-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:30-ին: «Բավարիան» 45 միավորով առաջատարն է: «Վոլֆսբուրգը» հետ է 11 միավոր եւ երկրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում