11:05  ,  29 հունվարի, 2015

«Ռեալը» ցանկանում է գնել «Տոտենհեմի» հարձակվողին

Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալը», հաղորդում է fichajes-ը: 21-ամյա ֆուտբոլիստը «Տոտենհեմում» անցկացրած 32 խաղում խփել է 18 գնդակ: Նա համարվում է Անգլիայի Պրեմյեր լիգայի հայտնություններից մեկը:

Արքայական ակումբում հույս ունեն, որ Անգլիայի երիտասարդական հավաքականի խաղացողը կենտրոնական հարձակվողի դիրքում մրցակցություն կստեղծի ֆրանսիացի Քարիմ Բենզեմային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում