10:37  ,  29 հունվարի, 2015

Խամես Ռոդրիգեսի կուռքը (ֆոտո)

Կարլոս Վալդերաման այցելել է Մադրիդի «Ռեալի» մարզաբազա: Արքայական ակումբի 23-ամյա կոլումբացի խաղացող Խամես Ռոդրիգեսը լուսանկարվել է Կոլումբիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստի հետ: Թվիթերում տեղադրած լուսանկարի գրառման մեջ Խամես Ռոդրիգեսը գրել է.

«Մեզ է այցելել լեգենդար 10 համարը: Իմ կուռքը: Միշտ հիացել եմ նրանով»:

Մի քանի օր առաջ Վալդերաման հայտարարել էր, որ այժմ աշխարհի լավագույն խաղացողը Լիոնել Մեսին է, սակայն Խամես Ռոդրիգեսը կարող է առաջիկայում գերազանցել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվողին:

La visita del gran 10. Mi ídolo. Toda mi admiración para

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում