10:02  ,  29 հունվարի, 2015

«Աթլետիկոյի» ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հետ խաղից առաջ հայտնվել է ոստիկանությունում

Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Կրիստիան Անսալդին «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ բերման է ենթարկվել ոստիկանություն, հաղորդում է Cadena SER-ը:

Վնասվածքից հետո ապաքինվող 28-ամյա խաղացողը ստադիոնի ճանապարհին է եղել: Նա պետք է տրիբունայից հետեւեր հանդիպմանը: Սակայն ավտոմեքենան վարել է առանց վարորդական իրավունքի: Ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են ֆուտբոլիստին: Եղել է վիճաբանություն:

Հիշեցնենք, որ պատասխան խաղում «Բարսելոնան» հաղթել է 3:2 հաշվով եւ դուրս է եկել կիսաեզրափակիչ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում