01:42  ,  29 հունվարի, 2015

«Տոտենհեմը» եզրափակիչում է եւ կմրցի «Չելսիի» հետ

Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 2:2 հաշվով խաղաց «Շեֆիլդ Յունայթեդի» հետ եւ առաջին խաղում տարած հաղթանակի (1:0) շնորհիվ դուրս եկավ եզրափակիչ:

Մարտի 1-ին «Ուեմբլիում» կայանալիք խաղում «Տոտենհեմի» մրցակիցը կլինի «Չելսին», որը պայքարից դուրս է թողել «Լիվերպուլին»:

Անգլիական լիգայի Գավաթ

Կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 2:2 (առաջին հանդիպում՝ 0:1)

Չե Ադամս, 77, 80 – Կրիստիան Էրիքսեն, 28, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում