00:42  ,  29 հունվարի, 2015

«Ռեալի» ստադիոնը կկոչվի Abu Dhabi Bernabeu

Մադրիդի «Ռեալի» ստադիոնը կվերանվանվի Abu Dhabi Bernabeu հաղորդում է AS-ը: Արքայական ակումբը կհամագործակցի ԱՄԷ-ի Աբու Դաբի Էմիրության International Petroleum Investment Company (IPIC) պետական ընկերության հետ:

«Սանտյագո Բերնաբեու» ստադիոնը կվերանվանվի վերակառուցումից հետո, որը նախատեսված է ավարտել 2017 թվականին: 500-600 միլիոն եվրո արժեքով շինարարության մեծ մասը կֆինանսավորի Աբու Դաբիի ընկերությունը: 20 տարվա համագործակցության ընթացքում «Ռեալը» կստանա 400 միլիոն եվրո: Դա կլինի «Ռեալի» պատմության ամենախոշոր գործարքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում