23:37  ,  28 հունվարի, 2015

«Ուլիսը» պարտվել է «Վոլգարին»

Երեւանի «Ուլիսն» Անթալիայում անցկացրել է երկրորդ ստուգողական հանդիպումը, որն ընթացել է հավասար պայքարում եւ բազմաթիվ փոխադարձ գրոհներով: Մինչեւ ընդմիջում կողմերը մի քանի անգամ ունեցել հաշիվը բացելու հնարավորություն, սակայն դարպասի գրավում չի գրանցվել: Ընդմիջումից հետո «Ուլիսի» կազմում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել: Մարզչական կազմը խաղադաշտ է դուրս բերել փորձաշրջան անցնող ֆուտբոլիստների:

68-րդ րոպեին  Ալեքսանդր Ժիրովի խփած գնդակը հաղթանակ է բերել «Վոլգարին», հաղորդում է «Ուլիսի» մամուլի քարտուղարությունը: «Ուլիսի» մեկնարկային կազմը. Արսեն Բեգլարյան, Կոնստանտին Մորոզով, Ռադե Դուգալիչ, Լեւան Ջարկավա, Անդրեյ Բելոմիցեւ, Գեորգի Խուբուա, Դավիթ Խուրցիձե, Արտակ Ալեքսանյան, Իրակի Գեպերիձե, Հովհաննես Գոհարյան:

Առաջին ստուգողական խաղում «Ուլիսը» 0:4 հաշվով պարտվել էր Մոսկվայի «Լոկոմոտիվին»:
Հունվարի 31-ին «Ուլիսը» կմրցի մոլդովական «Միլսամի» թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում