22:09  ,  28 հունվարի, 2015

Յուրա Մովսիսյանը՝ գոլի հեղինակ

Իսպանիայի Մարբելիա քաղաքում հավաք անցկացնող Մոսկվայի «Սպարտակի» երկու կազմերը մարզումից հետո հերթական ստուգողական հանդիպումն են անցկացրել: Նախորդ երկու հանդիպումներում հաղթել էին «սպիտակները»: Այս անգամ «կարմիրները» կարողացել են հասնել ռեւանշի, հաղորդում է ռուսական ակումբի կայքը:

Հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որի թիմը հաղթել է 3:1 հաշվով: Գոլի հեղինակ է դարձել նաեւ Արտյոմ Ձյուբան, որը դիպուկ է իրացրել 11 մետրանոց տուգանային հարվածը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում