Ես վստահ եմ, որ «Բավարիայի» համար լավ կլիներ եւս մի տասը տարի հանդես գալ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ, հայտարարել է մյունխենյան ակումբի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը:
«Գվարդիոլան դեռ 44 տարեկան է եւ դեռ ժամանակ կունենա աշխատել այլ թիմում: Լավ կլիներ, որ «Բավարիան» տասը տարվա պայմանագիր ունենար նրա հետ: Սակայն ակնհայտ է, որ Գվարդիոլան նոր պայմանագիր կնքելու անհրաժեշտություն չունի: Նրա մակարդակի մարզիչը կարող է աշխատել այնտեղ, որտեղ ինքը կցանկանա: Միայն կարող եմ վստահեցնել, որ ավելի լավ պայմաններ նա այլ ակումբում դվժար թե գտնի»,- Բեկենբաուերի խոսքը մեջբերում է Bild-ը:
Գվարդիոլայի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2016 թվականը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում