22:48  ,  28 հունվարի, 2015

Յուրգեն Կլոպ. Հույս ունեմ, որ Ռոյսը կմնա

Մարկո Ռոյսի տրանսֆերի հարցով տրամադրված եմ լավատեսորեն, ասել է Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

«Հույս ունեմ, որ Ռոյսը կմնա «Բորուսիայում»: Ես լավատես եմ այդ հարցում: Մրցաշարային աղյուսակում մեր դիրքի մասին մի բան կարող եմ ասել: Մենք ռիսկային իրավիճակում ենք: Մեր դիրքորոշումը հստակ է: Մեզ անհրաժեշտ է 4 միավոր Բունդեսլիգայից դուրս մնալու գոտուց հեռանալու համար»,- Կլոպի խոսքը մեջբերում է Die Welt-ը:

«Բորուսիայի» հետ Ռոյսի պայմանագրի ժամկետը լրանում է 2017-ին, սակայն 2015-ի ամռանը 25 միլիոն եվրոյի առաջարկ ստանալու եւ ֆուտբոլիստի համաձայնությունն ունենալու դեպքում, գերմանական ակումբը պարտավոր է վաճառել նրան: Ռոյսին ձեռք բերելու մտադրություն ունեն «Ռեալն» ու «Բավարիան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում