20:41  ,  28 հունվարի, 2015

Մոուրինյոն տուգանվել է

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան տուգանել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին 25 հազար ֆունտ ստերլինգով մրցավարներին քննադատելու համար: Պորտուգալացի մասնագետը խիստ քննադատության էր ենթարկել Անգլիայի առաջնության 19-րդ տուրում «Սաութհեմփթոն» - «Չելսի» (1:1) հանդիպումը սպասարկած մրցավար Էնթոնի Թեյլորին, հաղորդում է BBC-ն: Մոուրինյոն վրդովվել էր, որ մրցակցի տուգանային հրապարակում Սեսկ Ֆաբրեգասին գցելու համար չէր նշանակվել 11 մետրանոց տուգանային հարված:

«Լիվերպուլի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումից (1:0) հետո Մոուրինյոն հրաժարվել էր մեկնաբանել մրցավարների գործողությունները՝ ասելով, թե կտուգանվի դրա համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում