19:38  ,  28 հունվարի, 2015

Անաստասիա Գալուստյանը 7-րդն է

Ավստրիայում եւ Լիխտենշտեյնում անցկացվող Եվրոպայի պատանեկան ձմեռային օլիմպիական փառատոնում պայքարն են ավարտել գեղասահորդուհիները: Մենասահքում Հայաստանը ներկայացնում էր Անաստասիա Գալուստյանը, որը գերազանց էր հանդես եկել կարճ ծրագրում՝ գրավելով առաջին տեղը:

Ազատ ծրագրում Անաստասիա Գալուստյանը ցույց է տվել 10-րդ արդյունքը: Եզրափակիչ ընդհանուր հաշվարկում Անաստասիա Գալուստյանը 122,97 միավորով գրավել է 7-րդ տեղը: Հաղթող է դարձել ռուսաստանցի Ալեքսանդրա Պրոկլովան՝ 152,86:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում