19:19  ,  28 հունվարի, 2015

Բոկետին պայմանագիր կնքեց «Միլանի» հետ

Իտալական «Միլանը» հայտարարել է Մոսկվայի «Սպարտակի» իտալացի պաշտպան Սալվատորե Բոկետիի հետ պայմանագիր կնքելու մասին: 28-ամյա ֆուտբոլիստը «Միլանում» վարձակալությամբ հանդես կգա մինչեւ 2015թ. հունիսի 30-ը: Հունվարի 28-ին Բոկետին հաջողությամբ բուժզննում է անցել «Միլանում»:

Խաղացողը 2013-ին էր «Ռուբինից» տեղափոխվել «Սպարտակ», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017թ. հունիս: Բոկետիից առաջ «Սպարտակից» վարձակալությամբ հեռացել էին Տինո Կոստան՝ «Ջենոա», եւ Ռոման Շիրոկովը՝ «Կրասնոդար»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում