18:30  ,  28 հունվարի, 2015

Ռոնալդուն որակազրկվեց երկու խաղով

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Իսպանիայի առաջնության երկու խաղով որակազրկել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հաղորդում է AS-ը:

Պատճառը «Կորդոբայի» հետ խաղում («Ռեալը» հաղթել է 2:1 հաշվով) ստացած կարմիր քարտն է: 82-րդ րոպեին Ռոնալդուն ոտքով հարվածել էր մրցակցին: Խաղից հետո պորտուգալացին ներողություն էր խնդրել:

Որակազրկման պատճառով Ռոնալդուն բաց կթողնի հունվարի 31-ին կայանալիք «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպումը եւ փետրվարի 4-ի խաղը՝ «Սեւլիայի» դեմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում