Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հերքել է լուրերը, թե տեղափոխվելու է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Ուելսցի ֆուտբոլիստը հայտարարել է, որ երջանիկ է Արքայական ակումբում:
«Իմ պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է եւս մի քանի տարվա համար: Մենք նվաճում ենք տիտղոսներ, եւ ես ցանկանում եմ դա անել այստեղ՝ Մադրիդում: «Մանչեսթեր Յունայթեդում» ինձ չեմ պատկերացնում»,- Բեյլի խոսքը մեջբերում է Bild-ը:
Ավելի վաղ նշվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 120 միլիոն եվրոյի առաջարկ անել «Ռեալին» Բեյլի տրանսֆերի համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում