Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում 7:6, 6:4, 6:2 հաշվով հաղթել է կանադացի Միլոշ Ռաոնիչին եւ դուրս եկել կիսաեզրափակիչ:
Կիսաեզրափակիչում Ջոկովիչը կմրցի գործող չեմպիոն, շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկայի հետ: Քառորդ եզրափակիչում Վավրինկան 6:3. 6:4, 7:6 հաշվով հաղթել է ճապոնացի Կեյ Նիսիկորիին:
Ավստրալիայի բաց առաջնություն, քառորդ եզրափակիչ
Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) - Կեյ Նիսիկորի (Ճապոնիա)՝ 7:6, 6:4, 6:2
Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - Միլոշ Ռաոնիչ (Կանադա)՝ 6:3. 6:4, 7:6
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում