15:46  ,  28 հունվարի, 2015

Ավստրալիայի բաց առաջնություն. Ջոկովիչը կիսաեզրափակիչում կմրցի չեմպիոնի հետ

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում 7:6, 6:4, 6:2 հաշվով հաղթել է կանադացի Միլոշ Ռաոնիչին եւ դուրս եկել կիսաեզրափակիչ:

Կիսաեզրափակիչում Ջոկովիչը կմրցի գործող չեմպիոն, շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկայի հետ: Քառորդ եզրափակիչում Վավրինկան 6:3. 6:4, 7:6 հաշվով հաղթել է ճապոնացի Կեյ Նիսիկորիին:

Ավստրալիայի բաց առաջնություն, քառորդ եզրափակիչ

Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) - Կեյ Նիսիկորի (Ճապոնիա)՝ 7:6, 6:4, 6:2

Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - Միլոշ Ռաոնիչ (Կանադա)՝ 6:3. 6:4, 7:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում