15:23  ,  28 հունվարի, 2015

Վատցկե. «Բորուսիայի» ֆուտբոլիստները չեն ստանա հավելավճար

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները չեն ստանա պարգեւավճար, եթե ակումբը Գերմանիայի առաջնությունում պահպանի տեղը: Այս մասին հայտարարել է ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն:

Յուրգեն Կլոպի թիմը Գերմանիայի առաջնության 17 տուրերից հետո 15 միավորով նախավերջին տեղում է:

«Բունդեսլիգայում տեղը պահպանելու համար ֆուտբոլիստները չեն ստանա պարգեւավճար: Այդ դեպքում կնշանակի, որ ֆուտբոլիստները ցույց են տվել գոհացուցիչ արդյունք եւ արժանի են գովեստի խոսքի: Վստահ չեմ, որ անձամբ խաղացողները կհրաժարվեին հավելավճարներից: Այդուհանդերձ, հստակ կնշեմ, որ «Բորուսիայի» ղեկավարները չեն դիտարկում նման տարբերակը»,- Վատցկեի խոսքը փոխանցում է Sport1-ը:

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում «Բորուսիան» Լեւերկուզենում կհյուրընկալվի «Բայերին»:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում