13:46  ,  28 հունվարի, 2015

Հենրիխ Մխիթարյանը՝ առաջին խաղաշրջանի հիասթափեցրած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում

Eurosport-ը կազմել է Գերմանիայի առաջնության առաջին խաղաշրջանում հիասթափեցրած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որտեղ հայտնվել է նաեւ Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Միանշանակ չէ, որ հայ կիսապաշտպանը մեծ նշանակություն է ունեցել «Բորուսիայի» անհաջող ելույթներում: Առաջին խաղաշրջանում Մխիթարյանը դարձել է ընդամենը մեկ գոլի եւ մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ: 26-ամյա խաղացողի անհաջող խաղն անդրադարձավ նաեւ Պյեր-Էմերիկ Օբամեյանգի եւ Չիրո Իմոբիլեի ելույթների վրա: Կեւին Կամպլի տրանսֆերից հետո Մխիթարյանն ունեցավ եւս մեկ մրցակից»,- գրել է կայքը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից հետո եւ հունվարի 24-ին մասնակցել Դյուսելդորֆի «Ֆորտունայի» հետ ընկերական խաղին:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում