Eurosport-ը կազմել է Գերմանիայի առաջնության առաջին խաղաշրջանում հիասթափեցրած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որտեղ հայտնվել է նաեւ Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Միանշանակ չէ, որ հայ կիսապաշտպանը մեծ նշանակություն է ունեցել «Բորուսիայի» անհաջող ելույթներում: Առաջին խաղաշրջանում Մխիթարյանը դարձել է ընդամենը մեկ գոլի եւ մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ: 26-ամյա խաղացողի անհաջող խաղն անդրադարձավ նաեւ Պյեր-Էմերիկ Օբամեյանգի եւ Չիրո Իմոբիլեի ելույթների վրա: Կեւին Կամպլի տրանսֆերից հետո Մխիթարյանն ունեցավ եւս մեկ մրցակից»,- գրել է կայքը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից հետո եւ հունվարի 24-ին մասնակցել Դյուսելդորֆի «Ֆորտունայի» հետ ընկերական խաղին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում