14:20  ,  28 հունվարի, 2015

ՄԼՍ-ի երեք ակումբներ պայմանագիր են առաջարկել Կասիլյասին

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը առաջարկ է ստացել ՄԼՍ-ի երեք ակումբներից, հայտնում է As-ը:

Դարպասապահին ցանկանում են ձեռք բերել «Լոս Անջելես Գելաքսին», «Տորոնտոն» եւ «Նյու Յորք Սիթին»: Բոլոր ակումբները 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկել են 6 միլիոն եվրո:

Կասիլյասի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվելու է 2017-ին: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 17 հանդիպման եւ 9 խաղում դարպասը պահել անառիկ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում