«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է պայմանագիրը իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի հետ, տեղեկացնում է SportMediaset-ը:
24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվելու է 2016-ին, իսկ նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020-ը: Ենթադրվում է, որ Դե Խեայի շաբաթական աշխատավարձը 140 հազար ֆունտ ստերլինգ է:
Դե Խեան 2011-ին է 17.8 միլիոն ֆունտ ստերլինգով Մադրիդի «Աթլետիկոյից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիայի ընթացիկ առաջնությունում իսպանացին մասնակցել է 22 խաղի եւ բաց թողել 21 գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում