11:24  ,  28 հունվարի, 2015

Բրազիլացի հարձակվողը՝ «Միկայում»

Երեւանի «Միկան» մարզաբազայում շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին: Հունվարի 27-ին թիմին միացել է բրազիլացի հարձակվող Վալիսոն Սիլվա դե Օլիվեյրան, տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

 23-ամյա ֆուտբոլիստը փորձաշրջան կանցնի «Միկայում»: Նա Հայաստան է ժամանել Վրաստանից, որտեղ հանդես էր գալիս Առաջին խմբի «Ճիաթուրայում»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում