10:21  ,  28 հունվարի, 2015

Զավեշտ. Կարմիր քարտից հետո հայտնվել է խոտածածկին

Զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել Սուդամերիկանայի մրցաշարի Բրազիլիայի եւ Ուրուգվայի Մ-20 տարեկանների խաղում:

Մրցավարի ավելացված ժամանակում Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ուոլես Սոուզան ստացել է երկրորդ դեղին քարտը եւ հեռացվել խաղադաշտից: Սակայն 19-ամյա ֆուտբոլիստը չի ցանկացել հեռանալ խաղադաշտից եւ մի քանի վայրկյան անց հայտնվել խոտածածկին՝ ակնարկելով, թե ստացել է վնասվածք:

Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում