00:14  ,  28 հունվարի, 2015

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններ. Անգլիան կպաշտպանի Հորդանանի արքայազնին

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան կպաշտպանի Հորդանանի արքայազն Ալի բին Ալ Հուսեյնի թեկնածությունը, հաղորդում է Sky Sports-ը:

Ալ Հուսեյնն այժմ զբաղեցնում է ՖԻՖԱ-ի փոխնախագահի եւ Հորդանանի ու Արեւմտյան Ասիայի ֆուտբոլային ֆեդերացիաների նախագահի պաշտոնները: Ալ Հուսեյնը մտադիր է ներկայացնել համաշխարհային ֆուտբոլի եւ ՖԻՖԱ-ի զարգացման ծրագիր առաջիկա 10 տարիների համար:

Մայիսին Ցյուրիխում կայանալիք ընտրություններում գլխավոր հավակնորդը դարձյալ համարվում է 1998 թվականից ՖԻՖԱ-ն գլխավորող Յոզեֆ Բլատերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում