23:47  ,  27 հունվարի, 2015

«Ցյուրիխի» գլխավոր մարզիչը՝ Արտյոմ Սիմոնյանի հետագա կարիերայի մասին

Շվեյցարական «Ցյուրիխի» գլխավոր մարզիչ Ուրս Մայերը մեկնաբանել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետագա կարիերայի հավանական շարունակությունը:

Արտյոմ Սիմոնյանը փորձաշրջան է անցել «Ցյուրիխում»:

«Պայմանավորվածության համաձայն, Սիմոնյանը հունվարի 27-ին վերադարձել է «Զենիթ»: Այս հավաքի ավարտից հետո էլ կորոշվի Սիմոնյանի հետագա ճակատագիրը»,- Մայերի խոսքը մեջբերում է 4-4-2.com-ը:

Թուրքիայում անցկացվող հավաքի ժամանակ 19-ամյա հայ ֆուտբոլիստը մասնակցել է «Ցյուրիխի» երկու ստուգողական հանդիպումների:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում