23:24  ,  27 հունվարի, 2015

«Շախտյորը» մերժել է «Չելսիի» 32 միլիոնանոց առաջարկը

Դոնեցկի «Շախտյորը» մերժել է Լոնդոնի «Չելսիի» առաջարկը՝ չցանկանալով 32 միլիոն եվրոյով վաճառել բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Կոստային, հաղորդում է Sky Italia-ն:

Ուկրաինական ակումբը մտադիր է 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառել առնվազն 45 միլիոն եվրոյով:

Դուգլաս Կոստան հայտարարել է, որ երազում է «Չելսիում» հանդես գալու մասին, սակայն «Շախտյորը» խոչընդոտում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում