22:48  ,  27 հունվարի, 2015

Պաշտոնական. «Սպարտակի» ֆուտբոլիստը կտեղափոխվի «Միլան»

Մոսկվայի «Սպարտակը» եւ իտալական «Միլանը» համաձայնության են հասել ռուսական թիմի պաշտպան Սալվատորե Բոկետիի վարձակալության վերաբերյալ: Իտալացի ֆուտբոլիստը «Միլանում» հանդես կգա մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը, հաղորդում է «Սպարտակի» կայքը:

28-ամյա ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագիրը կկնքվի բուժզննումից հետո, որը տեղի կունենա Միլանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում