22:27  ,  27 հունվարի, 2015

Ագիլերան ու Գրանդեն կերգեն Բոլոր աստղերի հանդիպմանը

Ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան ելույթ կունենա Բասկետբոլի ազգային ասոցիացիայի Բոլոր աստղերի հանդիպման բացմանը, հաղորդում է USA Today-ը: Ամերիկյան բասկետբոլի ամենավառ միջոցառումներից մեկը տեղի կունենա փետրվարի 15-ին Նյու Յորքի Madison Square Garden մարզապալատում:

Ագիլերան խաղացողների ներկայացման ժամանակ կկատարի պոպուրի Նյու Յորքի թեմաներով: Երեկոյի ընթացքում հանդես կգա նաեւ The Rockettes պարային խումբը: Հանդիպման ընդմիջմանը կերգի Արիանա Գրանդեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով