21:51  ,  27 հունվարի, 2015

Դագաղներ՝ մրցաշրջանը ձախողած թիմի համար (ֆոտո)

Լեհական «Զավիշա» թիմի ֆանատները որոշել են վախեցնել ֆուտբոլիստներին, որոնք ձախողում են մրցաշրջանը: Ֆանատները մեկ տասնյակից ավելի դագաղներ են բերել Բիդգոշչ քաղաքի ստադիոն:

Լեհաստանի բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող «Զավիշան» 19 տուրից հետո 9 միավորով վերջին տեղում է: Առաջնության ավարտին մնում է 11 տուր: Թիմը 12 միավոր է հետ վտանգավոր գոտուց դուրս գալուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում