21:36  ,  27 հունվարի, 2015

Բոյան Կրկիչը բաց կթողնի կես տարի

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում ծնկահոդի ծանր վնասվածք է ստացել «Սթոք Սիթիի» իսպանացի հարձակվող Բոյան Կրկիչը: Նա կենթարկվի ձախ ծնկահոդի խաչաձեւ կապանների վիրահատության եւ չի կարողանա խաղադաշտ դուրս գալ կես տարի, հաղորդում է Marca-ն:

«Ռոչդեյլի» հետ խաղում Կրկիչը 4-րդ րոպեին բացել է հաշիվը, սակայն փոխարինվել է արդեն 32-րդ րոպեին: «Սթոք Սիթին» հաղթել է 4:1 հաշվով եւ դուրս եկել հաջորդ փուլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում