20:36  ,  27 հունվարի, 2015

Նոյեր. Մոմե արձանս 100 տոկոս նման է ինձ (ֆոտո)

Բեռլինում գտնվող Մադամ Տյուսոյի թանգարանում տեղի է ունեցել աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի մոմե արձանի շնորհանդեսը:

«Պարզապես անհավանական է, բայց 100 տոկոս Մանուել Նոյեր է: Այժմ իմ երկրպագուները կարող են ինձ տեսնել նաեւ այստեղ»,- Նոյերի խոսքը փոխանցում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Մանուել Նոյերը ճանաչվեց 2014թ. աշխարհի առաջնության եւ աշխարհի լավագույն դարպասապահ: Նա նաեւ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների եզրափակիչ եռյակում էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում