Իսպանիայի Մարբելյա քաղաքում հավաք անցկացնող Մոսկվայի «Սպարտակը» հերթական մարզումից հետո անցկացրել է ստուգողական հանդիպում թիմի երկու կազմերի մասնակցությամբ:
Հայաստանի հավաքականի հարձակվող եւ Ռուսաստանի հավաքականի հարձակվող Արտյոմ Ձյուբան հայտնվել են նույն թիմում: Սակայն դարպասի գրավում չի գրանցվել: Ըստ կանոնի՝ երկու անկյունային հարվածը վերածվել է 11 մետրանոցի: Հիմնական ժամանակից հետո կողմերն իրացրել են մեկական 11 մետրանոց: Քուինսի Պրոմեսը դիպուկ է իրացրել, իսկ Յուրա Մովսիսյանը՝ ոչ, հաղորդում է Sport-express-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում