Անգլիական «Լիվերպուլը» հույս ունի մինչեւ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը ձեռք բերել «Բարսելոնայի» 22-ամյա գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենին՝ տալով նրան հիմնական դարպասապահի կարգավիճակ, հաղորդում է Daily Express-ը: «Լիվերպուլը» պատրաստ է վճարել կատալոնական ակումբին 17 միլիոն ֆունտ ստերլինգ: Անգլիական թիմում համաձայն են նաեւ վարձակալությանը:
«Բարսելոնայում» Տեր Շտեգենը խաղաժամանակ է ստանում միայն Չեմպիոնների լիգայում եւ Իսպանիայի գավաթի խաղարկությունում: Իսպանիայի առաջնությունում Լուիս Էնրիկեն վստահում է չիլիացի Կալուդիո Բրավոյին: Տեր Շտեգենը դժգոհ է այս վիճակից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում