19:12  ,  27 հունվարի, 2015

Արթուր Սարկիսովը՝ գոլային փոխանցման հեղինակ

Նիժնի Նովգորոդի «Վոլգան» շարունակում է մարզումային հավաքը Սոչիում: Թիմը ստուգողական հանդիպում է անցկացրել Կրասնոյարսկի «Ենիսեյի» հետ: Գրանցվել է ոչ ոքի՝ 2:2:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը «Վոլգայի» մեկնարկային կամում էր եւ ակտիվ էր ամբողջ հանդիպման ընթացքում՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ:

Նիժնի Նովգորոդի թիմի մեկնարկային կազմում էր նաեւ կիսապաշտպան Արթուր Մինոսյանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում