19:30  ,  27 հունվարի, 2015

Հայաստանը բրոնզե մեդալ է նվաճել Քուվեյթում

Քուվեյթում ընթացող հրաձգության չորրորդ միջազգային գրան պրի մրցաշարում Հայաստանից մասնակցում են Մարիամ Միքայելյանը, Զավեն Իգիթյանն ու Նորայր Առաքելյանը: Թիմը ներկայացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը:

Հունվարի 27-ին Մարիամ Միքայելյանը մասնակցել է 10 մ, 40 կրակոց, երիտասարդ աղջիկների մրցմանը: Մասնակցել է 11 երկրի 16 մարզուհի: Մարիամ Միքայելյանը  խոցել է 408,7 միավոր եւ գրավել երրորդ տեղը, նա 0.2-ով զիջել է երկրորդ տեղը գրաված Բոսնիա եւ Հերցեգովինայի ներկայացուցիչ Տատյանա Դեկանովիչին, ով խոցել է 408,9 միավոր: Առաջին տեղը գրավել է 411,5 մրավոր խոցած ուզբեկ Մարգարիտա Օռլովան: Մարիամ Միքայելյանի անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը, հաղորդում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:

Հայաստանի ներկայացուցիչներ Նորայր Առաքելյանն ու Զավեն Իգիթյանը հանդես կգան հունվարի 29-ին օդամղիչ ատրճանակ մրցաձեւում:

Հունվարի  28-31-ը Հայաստանի հավաքական թիմի երկրոդական կազմը` մարզիկներ Սուսաննա Հովհաննիսյանը, Լիա Սահակյանը, Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը եւ Էլմիրա Կարապետյանը կմասնակցեն Մյունխենի միջազգային մրցաշարի` Հայաստանի  հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի եւ հավաքականի երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում