18:12  ,  27 հունվարի, 2015

«Սպարտակը» հրաժարվել է վաճառել Յուրա Մովսիսյանին

Ամերիկյան ՄԼՍ-ի (ԱՄՆ-ի եւ Կանադայի ֆուտբոլային բարձրագույն լիգա) ակումբներից մեկը փորձել է ձեռք բերել Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին, սակայն մերժում է ստացել ռուսական ակումբի ղեկավարությունից, հաղորդում է Championat-ը՝ հղում անելով Global Premier Mgmt-ին:

Չի հաղորդվում, թե որ ակումբն է արել առաջարկը: «Չիկագո Ֆայերի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Յալոպը հերքել էր լուրերը, թե հայ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է իր թիմը:

Յուրա Մովսիսյանը 2006-2009 թվականներին հանդես է եկել «Կանզաս Սիթիում» եւ «Ռեալ Սոլթ Լեյքում»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս