17:16  ,  27 հունվարի, 2015

«Տոբոլի» մարզական տնօրենը՝ Կառլեն Մկրտչյանի խաղային որակների եւ մականունի մասին

Ղազախստանի «Տոբոլ» ֆուտբոլային ակումբի մարզական տնօրեն Կոնստանտին Գալչենկոն դրվատանքի խոսքեր է ասել թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի մասին:

«Կառլենի մականունը հավանաբար արդեն բոլոր գիտեն՝ Գատուզո: Շատ կոշտ եւ չզիջող խաղացող է: Ձգտում է խաղալ առանց խախտման, կոպիտ չէ հպումներով այդ աստիճան լի խաղով: Սառը գլխով, հանգիստ, կշռադատող մարդ է: Ոչ մի անգամ չեմ տեսել, որ նա վրդովվի կամ ոչ շրջահայց որոշում ընդունի: Մեծ փորձով ֆուտբոլիստ է՝ խաղացել է «Անժիում», խաղում է Հայաստանի հավաքականում: Լավ մրցակիցների դեմ է խաղացել: Իսկ այդ հանդիպումներում պետք է դրսեւորվել ոչ թե 100, այլ 150 կամ 200 տոկոսով: Շատ աշխատասեր ֆուտբոլիստ է»,- Գալչենկոյի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում