16:57  ,  27 հունվարի, 2015

Ռոբերտ Արզումանյանն «Ամկարի» հետ Թուրքիայում է

Պերմի «Ամկարը» հունվարի 27-ին Թուրքիայի Բելեկում սկսում է երկրորդ մարզահավաքը, տեղեկացնում է ակումբի կայքը:

Մարզահավաքին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ով 2014-ի դեկտեմբերին է միացել ռուսական ակումբին:

Հիշեցնենք, որ «Ամկարը» Բելեկում ստուգողական հանդիպում կանցկացնի Պրահայի «Սպարտայի», ղազախական «Ակտոբեի», «Տոսնոյի» եւ Բաթումիի «Դինամոյի» հետ: Մարզահավաքը կավարտվի փետրվարի 12-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով