16:40  ,  27 հունվարի, 2015

Տուրիստական ընկերությունը 23 միլիոն եվրո է պահանջում ՌՖՄ-ից

«Академсервис» տուրիստական ընկերությունը Մոսկվայի վճռաբեկ դատարանում ՌՖՄ-ի դեմ ներկայացրել է հայց եւ պահանջում է 23 միլիոն ռուբլի, տեղեկացնում է Rsport-ը:

Դատարանը հայցը ստացել է հունվարի 26-ին, սակայն առայժմ հայտնի չեն ընկերության պահանջի պատճառները: Այդ տուրիստական ընկերությունը ծառայություն է մատուցում ռուսական շատ ակումբների: ՌՖՄ-ն այժմ ունի ֆինանսական խնդիրներ եւ նախորդ մի քանի ամիսների ընթացքում մշտապես տեղեկացվում է, որ ֆեդերացիան չի վճարում Ռուսաստանի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի աշխատավարձը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում