16:11  ,  27 հունվարի, 2015

Անհայտ անձինք ներկել են բրազիլացի ֆուտբոլիստի մեքենան (ֆոտո)

Պորտուգալական «Սպորտինգի» պաշտպան Ժեֆերսոնը նյութական վնասներ է ունեցել բարբարոսության պատճառով, տեղեկացնում է A Bola-ն:

Անհայտ անձինք ավտոկայանատեղում ներկել են բրազիլացի ֆուտբոլիստի մեքենան՝ պիտակ մեքենային ավելացնելով սեւ գծեր եւ գրելով «SLB»:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում