15:54  ,  27 հունվարի, 2015

Պորտուգալիայի հավաքականի պաշտպանը պայմանավորվել է Գեւորգ Ղազարյանի թիմի հետ

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» եւ Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Լուիս Նետուն տեղափոխության հարցով պայմանավորվել է հունական «Օլիմպիակոսի» հետ: Վերջնական որոշումը կկայացնի ռուսական ակումբը: Նետուին ցանկանում էին ձեռք բերել նաեւ իտալական «Պարման» եւ «Վերոնան»:

«Օլիմպիակոսի» հետ պայմանավորվել ենք, սակայն տեղափոխության հարցով վերջնական որոշումը «Զենիթինն» է: Այժմ բանակցություններ են ընթանում: Ավելին չեմ կարող ասել: Հունական ակումբում խաղալը նոր մարտահրավեր կլինի ինձ համար»,- Նետուի խոսքը փոխանցում է gazzetta.gr-ն:

Հիշեցնենք, որ հունական ակումբում խաղում է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում